Կանխատեսումներ
Կյանքի շրջադարձային պահը. Շողեր Ասմարյան
– Շողեր, հայտնի է, որ Դուք հոգևոր կապի մեջ եք արդեն յոթ տարի: Արդյոք իմաստավորվե՞ց Ձեր կյանքի ճանապարհը, նոր նյութականությամբ կարողացա՞ք գտնել Ձեզ նոր իրականության մեջ:
– Այն, ինչ կատարվեց ինձ հետ` անսպասելի էր և´ ինձ համար, և´ ընտանիքիս, ինչպես նաև այն բոլոր մարդկանց, ովքեր ճանաչում էին ինձ: Այս յուրահատուկ ճանապարհի սկիզբը կոդավորված էր դեռևս շատ տարիներ առաջ, դա ճանապարհ էր, որ ինձ համար բացվեց միայն իմ կյանքի 36-րդ տարում: Այդ յուրահատուկ ճանապարհի սկիզբը 1959 թվականի ապրիլի 16-ին էր, երբ լույս աշխարհ եկա: Ի դեպ, մայրս ունեցել է ինձ նույնպես 36 տարեկանում: Դա շրջադարձային տարիք է, ինչպես հետո հայտնի դարձավ այն ինֆորմացիաներից, որ տրվեցին ինձ հետագայում: Ես անընդհատ լուսավոր խաղաղություն էի զգում իմ ներսում:
– Հոգևոր տեսողություն, տիեզերական աչք, բացատրեք այս արտահայտությունները:
– Դա սպեցիֆիկ տեսողություն է, որ գործում է միայն հատուկ մարդկանց մոտ: Այդ տեսողությամբ օժտված մարդն ունենում է խորաթափանց միտք, լսողության յուրահատուկ ապարատ, բացառիկ հիշողություն, աներևակայելի ընդունակություն, տիեզերական աշխատասիրություն, յուրահատուկ անտեսանելի մարմիններին և էություններին ընկալելու ընդունակություն:
– Շատերին հետաքրքիր է իմանալ, մարմնի հատկապես ո՞ր մասում է գտնվում այդ յուրահատուկ տեսողությունը: Մարդը կարո՞ղ է արդյոք տեսնել երկրային տեսողությամբ այդ օրգանը:
– Երրորդ տիեզերական աչքը գտնվում է երկու աչքերի միջև և նա կապված է մարմնի բոլոր զգայարանների հետ: Նա ակտիվացնում է զգայարանների աշխատանքը` գերազանցելով և մարդկային սովորական խմբից զատելով նման տիպ ունեցող մարդկանց:
– Շողեր, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք յուրաքանչյուր մարդ հոգևոր հասունացում ապրելով կարող է բացել իր երրորդ տիեզերական աչքը: Չէ՞ որ այդ տեսողությունը, ինչպես կարելի է հասկանալ, բոլոր մարդկանց մոտ գոյություն ունի:
– Այո, անհնարին ոչինչ չկա, ես կասեի անգամ, որ մարդ էակը իր տեսողության մարզման միջոցով կարող է հասնել այնպիսի մակարդակի, որի դեպքում կարող է կռահել մարդկանց մտքերը տարածության վրա, որովհետև կռահողական այդ յուրահատկության պահին արդեն գոյություն չունի տարածության խնդիր:
– Դուք ի՞նչ եք կարծում, այս տեսողությամբ օժտված բոլոր մարդիկ միևնույն չափով են ընկալում ինֆորմացիան:
– Իհարկե, ոչ, տիեզերական երրորդ աչքի հիսուն տոկոսի չափով բացվածության դեպքում ուղեղային ծալքերի ինֆորմացիան, որպես ընթեռնելի տեքստ, տրվում է այս ընդունակությամբ օժտված մարդուն: Ութսուն տոկոսի դեպքում` մարդու մարմնական ֆիզիկական գոյության վրա այս տեսողությունը բացում է մարդու օրգանների յուրահատուկ պատկերը, այսինքն` օժտված մարդը կարողանում է տեսնել բոլոր օրգան-համակարգերի գործունեությունը, իսկ հարյուր տոկոսի դեպքում` բաց օրգանները: Սա առեղծվածային տեսողություն է և այնպիսի յուրահատուկ մի օրգան, որը կապված է օրգանիզմում գործող բոլոր օրգանների հետ և շղթայակցված է անտեսանելի լուսապսակով տիեզերական առաջնային ֆունկցիա կատարող բանականության հետ:
– Երկիր մոլորակի վրա այդ յուրահատուկ տեսողությամբ օժտված մարդիկ շա՞տ կան: Այդ տեսողությունը չի՞ խանգարում Ձեզ ապրել նորմալ երկրային կյանքում, արդյո՞ք այդ բացառիկության ֆենոմենը չի անդրադառնում ռեալ իրականության մեջ Ձեր ես-ի կայացմանը:
– Իրականությունը պարզապես թելադրում է այն պահը, որի մեջ ես ապրում եմ: Դա և´ խանգարում է, և´ օգնում է ինձ: Տեսողական զգայարաններով վերլուծությունը և´ ցավ, և´ հրճվանք է բերում ինձ: Այն, ինչը կատարվում է ներսում, էության մեջ, դա որպես իմպուլս հաղորդվում է ինձ ճշգրիտ պատկերով, և ես տեսնում եմ այս յուրահատուկ տեսողությամբ էության ներսը, նրա միտքը: Աչքերը թաքնված ինֆորմացիայի աղբյուր են, դրա համար են ասում. աչքերը հոգու հայելին են: Այն, ինչը աչքերի մեջ է, ճշգրիտ իմպուլս է:
– Ձեր իմացական գիտակցությամբ յուրաքանչյուր մարդու պիտի ճանաչել աչքերով: Ի՞նչ կասեք այն մասին, որ սովորական մարդիկ չունեն հոգևոր աչք, ուրեմն ինչպե՞ս պիտի ընկալեն մարդուն` աչքերով, խոսքով, թե գիտակցական մակարդակով: Որտե՞ղ է թաքնված հոգու լույսը:
– Հոգու և´ սկիզբը, և´ լույսը մարդու աչքերն են, եթե աչքերի մեջ սեր կա, երազանք, հրճվանք, ապա հոգու լույսը ճառագում է ներսից:
ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
– Դուք բժշկում եք մարդկանց, Ձեզ համար ո՞րն է առաջնայինը որպես բժիշկ` մարդու հոգևոր հատկանիշները, թե ֆիզիկական պլանը, ինչպե՞ս եք զգում Ձեզ մոտ եկած հիվանդի ցավերը, ինչպե՞ս եք բժշկում, ինչպիսի՞ մեթոդներով:
– Առաջին հերթին մարդը անհատականություն է ինձ համար: Նախ զգում եմ, թե ինչ է կատարվում նրա հոգում, արդյո՞ք մարմնի տկարությունը չի գալիս հոգևոր անկումից, հիասթափությունից, վիրավորանքից, նրա մեջ կուտակված այն բացասական էներգիաներից, որոնք և պատճառ են հանդիսանում մարմնական ցավերի:
– Հիվանդներն ընդունո՞ւմ են, որ իրենց մարմնական ցավերը հոգևոր պլանի լուրջ խախտման հետևանք են: Դուք կարողանո՞ւմ եք հստակեցնել իրենց անելիքը, կարողանո՞ւմ եք իրենց ցույց տալ այն բոլոր սխալները, որոնք հետևանք են լուրջ հիվանդությունների: Դա չի՞ վիրավորում Ձեզ մոտ եկած հիվանդներին, քանի որ մենք բոլորս գիտենք, որ շատ քիչ են մարդիկ, որ ընդունում են իրենց սխալները և դրանցից առաջացած լուրջ հիվանդությունները:
– Այդ պրոցեսը դժվարին ճանապարհ է, դրան հասնում եմ նրբանկատորեն` զննելով և միմիայն հավատով: Նախ, նրանց համար բացելով իրենց հոգու դրական հատկանիշները, ապա նրանց մեջ արթնացնում եմ սիրելու գիտությունը, սխալների համար պատասխանատվության զգայական մտքի էներգիան` որպես անասելի ցավ վերադառնալու հատկությունը:
– Դուք ուզում եք ասել, որ մտքի էներգիան աշխատում է տվյալ մարդու օրգան-համակարգերի վրա՞:
– Մտքի էներգիան ամենահզորն է Տիեզերքում: Նա մեր ապրելու և հոգու անմահության ամենամեծ գրավականն է: Այն, ինչ տալիս է միտքը, ոչ մի այլ երևույթի հետ չես կարող համեմատել: Այն ունի բուժող հատկություն և ավիրման ուժգնություն, որովհետև մեր գենետիկ կոդի մեկ ինֆորմացիոն բջջից է սկսում մեր փրկության ճանապարհը:
– Ո՞րն է այդ դեպքում Երկիր մոլորակի փրկության ելքը:
– Երկիր մոլորակի փրկության միակ ելքավիճակը յուրաքանչյուրիս մտքի էներգիայի լիովին մաքրումն է: Յուրաքանչյուր ժողովրդի տրված է գենետիկ ինֆորմացիոն դաշտ, եթե մեր մտքի էներգիան մաքուր է, ուրեմն մենք ստանում ենք մաքուր և դրական էներգաբաշխում մեր ազգային ինքնությունը ձևավորելու ճանապարհին: Դրական իմպուլսը բուժում է հիվանդացած գենետիկ կոդը, ուրեմն մեր յուրաքանչյուրի մտքի էներգիայից է կախված մեր ապրելու հետագա կերպը:
– Երբեմն մարդը հայտնվում է անհաջողությունների մեջ, ունենում է կյանքում բազմաթիվ փորձություններ և անընդհատ ուզում է իմանալ միայն մի պատասխան. «Ինչո՞ւ Աստված պատժեց ինձ, ո՞ր մեղքիս համար»:
– Ոչ թե Աստված է պատժում մեզ մեր վատ արարքի համար, այլ ինքներս մեզ տալիս ենք սխալ և անմաքուր մտքի էներգիա` ստանալով բումերանգի նման այն, ինչ տվել ենք: Ուրեմն Աստծո կամքը չէ մեր սխալների համար մեզ հատուցել արժանին. մենք ստանում ենք մեր մտքերի անսխալ արձագանքը:
– Մտքի էներգիան արդյո՞ք տարածական միավոր է, չէ՞ որ յուրաքանչյուր մարդ տարաբնույթ մտքեր է ունենում անգամ իր կամքից անկախ և դա ինչպե՞ս է անդրադառնում տվյալ անհատի ճակատագրի վրա:
– Մտքի էներգիան դեպի բաց տարածություն գնացող հզորագույն ուժ է, որը գտնվում է եռաչափության տարածականության մեջ: Եռաչափության տարածականությունը բարձրագույն ուժի միավորն է, այստեղ մտնում են միայն մաքրագործված մտքերի փնջաձև միասնությունները, այսինքն` երկրային միմիայն բարձրագույն արժեքները, որոնցով և պայմանավորվում է տվյալ անհատի երկնային ճակատագրական տեղը և դերը: Այսինքն, որքան միտքը մաքուր է, հագեցված բազմաբնույթ իմպուլսներով, այնքան ինֆորմացիան, որպես նյութականություն, մտնում է եռաչափության տարածականության մեջ: Այլ կերպ ասած, մեզանից դուրս եկած յուրաքանչյուր միտք նյութականանում է այս ոլորտում հայտնվելու պահին:
Հիվանդագին երևակայությունը բացասական դաշտ է ստեղծում իր շուրջը, մարդը ճնշվում է այս դաշտերի իմպուլսների ազդեցության ներքո, դառնալով անվստահ ինքը իր էության առջև: Ձեզանից ճառագած լույսը դուք խեղդում եք հենց ձեր մեջ, չթողնելով նրա ներթափանցումը` որպես դրական էներգիա, ձեր էության մեջ: Առավոտյան արթնանալով յուրաքանչյուր մարդ իր նոր օրվա սկզբին ընդունում է լուսաբացից եկող բարության կապույտ էներգիա, նա, որպես ճառագայթող լույս, մտնում է ամենաուժեղ չակրա, կենտրոնից ողողելով ձեզ, մաքրելով նոր օրվա սկզբին բոլոր մտքերից, ապա դուք այդ սքանչելի էներգիայով` որպես աղոթք առավոտյան, հաղորդակցվում ենք մեծագույն ինքնությանը, այսինքն` Տիրոջ հետ միաձուլվելով մեկ ես-ի մեջ, դառնալով տիեզերական ամբողջականություն, խնդրելով և ստանալով, տալով և վերցնելով: Դուք դառնում եք երկնային միասնություն, կորցնելով երկրային այդ պահի կերպը, այսինքն, եթե ճշգրտությամբ կարողանում ես ընդունել, նաև պիտի սովորես տիեզերական ճշմարտությամբ ապրել: Իսկ ապրելը ժամանակի այս պահի վայրկյանական վերջն է` նոր կյանքի սկիզբ հավերժության մեջ:
Մտքով կույր են երկրացիները, հոգով թույլ, պետք է հաղթել և մաքրել միտքը, հոգով ուժեղանալ նոր կյանքի մեջ մտնելու համար:
– Հետաքրքիր է իմանալ, որտե՞ղ են հավաքվում բացասական մտքերը:
– Ի հակադրություն այս ամենի, յուրաքանչյուր բացասական միտք, արդեն որպես կեղտոտված և ծանրացված նյութ, մնում է ցածր ոլորտներում` դառնալով պայթունավտանգ միացություն տվյալ անհատի և իր շրջապատի համար: Այն, ինչը մաքրագործվում է դառնալով նյութականություն, նաև որպես ի հակադրություն դառնում է շրջապատի համար աղետների պատճառ: Այն մտքի ուժը, որը իր մեջ պարունակում է այս երկուսի սինթեզը, կամաց-կամաց տեղափոխվում է միջին ոլորտ, որտեղ ազատագրվում և զատվում է լավը վատից:
– Ինչպիսի՞ հիվանդությամբ տառապող հիվանդներ են Ձեզ դիմում, և ո՞ր հիվանդությունների դեպքում եք կարողանում մարդկանց բուժել:
– Դիմում են տարբեր հիվանդությամբ տառապող հիվանդներ. գլխացավերով, նևրոզներով, լյարդի, լեղապարկի հետ կապված պրոբլեմներով, աչքի տեսողության, հոդացավերի, ստամոքսաաղիքային տրակտի լուրջ պրոբլեմներ ունեցող մարդիկ:
– Ո՞ր հիվանդությունների դեպքում եք անցկացնում հոգեբանական զրույցներ:
– Հատկապես նևրոզներով տառապող հիվանդների հետ անցկացնում եմ հոգեբանական զրույցներ: Այդ զրույցների միջոցով կարողանում եմ ինքնաճանաչման ճանապարհ տալ նրանց, համարձակություն, վստահություն իրենց ուժերի նկատմամբ: Վախը և սթրեսային անհավասարակշռությունը մարդուն հասցնում են հոգեբանական լուրջ իրավիճակների: Ես փորձում եմ մտնել նրանց հոգու նեղ դռներից ներս, զգալ տառապանքի լրջությունը, թեթևացնել հոգում կուտակված բացասական մտքերը և հասցնել այն զգացողության, որ նրա մեջ պայծառանա հոգու կրակը:
– Շողեր, արդյոք ի՞նչ տարիքային խմբերի մոտ է հատկապես նկատելի այս հիվանդությունը, և որո՞նք են այն բուն պատճառնեռը, որոնք անհանգստացնում են այդ հիվանդությամբ տառապողին:
– Կասեի, առաջին հերթին այս հիվանդության առաջացմանը նպաստում է վախը և սթրեսային վիճակները: Ցավոք սրտի, այս հիվանդությամբ մեծամասամբ տառապում են 28-35 տարեկան մարդիկ: Նրանք, ովքեր չեն գտել իրենց կյանքի ընկերոջը, ընտանեկան անելանելի իրավիճակների մեջ են, սոցիալական դժվարին պայմաններում: Յոթ տարիների բուժման արդյունքները հուշում են ինձ, որ նմանատիպ մարդկանց հետ պետք է աշխատել լրջությամբ և զգուշությամբ նրանց հանել անելանելի իրավիճակներից: Ես ստացել եմ հետևյալ թելադրանքը. ներվային սթրեսներ տարած մարդիկ պիտի արթնանան բնության հետ, որովհետև այդ պահին օդը պարունակում է հանգստացնող էներգիա, տալիս է կենարար լուսաբացի թարմություն: Հայացքով գգվելով ծաղկի թերթիկների սքանչելի գեղեցկությանը, այն որպես ինֆորմացիա ընկալում եք ձեր ուղեղային անհանգիստ դաշտը և մաքրում ավելորդ նեգատիվ երևույթներից: Պատմեք ձեր սիրած ծաղկին անհանգստություն պատճառող միտքը, լցվեք նրանով, ձերբազատվեք տանջող անհանգստությունների համակարգից, որովհետև վախը և անհանգստությունը դառնում են համակարգ` կյանքի անբաժան ուղեկից: Այն, ինչը դուք համարում եք դրական հոգեհանգստություն, լուսավորության իմպուլսով ողողելու է ձեզ որպես մարդ ինֆորմացիա, որովհետև շաղկապված լինելով տիեզերական բարդագույն մտքի վերելքային գոյությանը, նա շփման պարզագույն միավոր է դառնում երկրի վրա:
– Մի փոքր խոսքով նմանատիպ մարդկանց որևէ ճանապարհ մատնանշեք:
– Ճանապարհը միակն է, անկրկնելին ու անփոխարինելին: Սիրելիս, եթե դու չես գտել քո կյանքի ճանապարհը, ոչ ոքի մի մեղադրիր, ինքդ քեզ մի դատապարտիր, որ դու անհաջողակ ես, որ քո ընկերները հասել են ցանկացածին, իսկ դու... դու դեռ կգտնես քեզ, ես հավատում եմ դրան: Դու ամենօրյա խնդրանքներով փառաբանիր Տիրոջը և ակնկալիր նրա օգնության լույսը: Քո մտքերը, հայացքը, խորքում կուտակված դառնությունները քեզանից դուրս հանիր, բացասական յուրաքանչյուր փոթորկացող միտք խաղաղացրու սիրո էներգիայով: Զգա, որ դու տիեզերքի փոքրագույն մասնիկն ես, ամբողջականության հյուլը, զգա, թե որքա¯ն գեղեցիկ է լույսի շողը և հրճվանքը, բարությունը անծանոթ խաղաղությամբ կլցվի քո մեջ: Դու հրճվիր ունեցածով և եղածով, ապրած հրաշալի վայրկյանով, որ Աստված տվել է քեզ, փառաբանիր աստվածային նոր բացվող այն արշալույսը, որ քեզ տրվում է սիրելու պայմանով: Ուրեմն` սիրիր և փառավորվիր, զգա և ապրիր նոր օրվա պայծառությամբ:
– Շողեր, արդյո՞ք մարդը կարող է մաքրել իր օրգանիզմում գտնվող նորագոյացությունները:
– Այո, դա հնարավոր է իրականացնել:
Փոխադարձ կապի էներգիայով մարդը կարող է մաքրել իր օրգան-համակարգերի յուրաքանչյուր նորագոյացություն:
Յուրաքանչյուր բացասական միտք հանգուցային արգելակումներ է ստեղծում տարբեր օրգանների վրա, տարածական գոտիներ ստեղծելով, նա ավիրում է մարդու մարմնի ամբողջական կետերը:
Օրգանիզմը` միկրո Տիեզերքի անհատական դրսևորում է, նա վերցնում և առաքում է բոլոր դրական և բացասական էներգիաները, մարմնի աստրալ ոլորտները և հակադարձ հարվածի էներգիայով շղթայական գերծանր կապով վերադարձնում է այն տվյալ անձի գենետիկ կոդին:
– Ի՞նչ եք հասկանում գենետիկ կոդ ասելով և որտե՞ղ է գտնվում այն:
– Յուրաքանչյուր մարդու գենետիկ կոդի կոմպլեքսային շղթան գտնվում է հոգու վրա, որը և գրանցում է բոլոր արարքները` առաքելով այն որպես ինֆորմացիա կարևորագույն գերագույն բանական մտքի այն միավորին, որը և տալիս է կենսական ուժ դրական էներգետիկ դրսևորմանը, հարվածելով բացասականը կրկնակի բացասական լիցքերով:
– Ինչպիսի՞ դեր ունի գենետիկ կոդը տվյալ մարդու ճակատագրային հատվածում:
– Մեր ինքնությունը և ճակատագիրը գրվում է գենետիկ կոդի ամբողջական միավորի ռեալ արդյունքով: Մեզ տրված է ճանաչողական և լուսավոր կապի առաջնային մաքուր միավոր: Աշխատացնելով դրական դաշտի իմպուլսացիան մենք կարող ենք հասնել գերագույն արդյունքի:
– Այսինքն` ամեն ինչ կախված է անհատականության մտքի լուսավոր դրսևորումի՞ց:
– Մտքի էներգիայով հարվածելով բոլոր բացասական լիցքերին կստանանք դրական աներևակայելի արտահոսք: Ամեն պահի մեջ աղոթելով և խնդրելով մաքրել ձեզ, դուք ձերբազատվում եք երկրային անմաքուր էներգիաբաշխումից:
Հետ հրիր քեզանից մութն ու կեղծիքը, ապրիր լույսի, սիրո, գթության կոմպլեքսային կապով, աշխատացնելով և մաքրելով քո օրգանիզմը բացասականի ռեալ հանգուցային կապից: Եթե փակ է հոգիդ դեպի գերագույնի լույսը` փորձություն կդառնա քեզ համար դժբախտությունը` անվերադարձ հոգու մահ: Հոգու մահը երկրային անհամեմատելի վիճակ է, տառապանքի դժոխային հոգեհանգչում:
– Այս անկումից խուսափելու ելքը ո՞րն է:
– Գթացեք ինքներդ ձեզ, ձերբազատվեք չարության անելք վիճակներից, բարության սերմեր բաժանեցեք լուսավոր ճանապարհներին, որպեսզի քաղեք դրախտային զորավոր քնքուշ ծաղկեփունջ, իմաստնացեք զգուշանալով գոռոզամտությունից, ինքնագովեստներից, արհամարհանքից:
Ճակատագրից երբեք չբողոքելով տարեք այն համբերությամբ, աստվածահաճությամբ և անսասան կամքով, որովհետև մենք բոլորս առաքող և ընդունող համակարգի լույսի շիթն ենք հավերժության ուղու հանդիպման վկաները:
Մեր երկրային դրսևորման ձևերի մեջ գոյություն ունի մի մոլեկուլյար փնջաձև կապ, որը իր վրա է կրում բոլոր տիեզերական իմպուլսները:
Երբ խախտվում է այս կապը, մարդու մոտ առաջանում են տարաբնույթ հիվանդություններ, հատկապես նևրոզներ, նրանք քայքայում են համակարգը և դառնում ինտենսիվ բաց գոտի ցանկացած գոյացության համար, իսկ յուրաքանչյուր սկզբնական գոյացություն թերահավատ անհավանական կամքի ռեալ դրսևորում է: Նևրոզով տառապող մարդիկ առաջնային շղթայի կապ են ստեղծում բարձրագույնի ցածր շերտավորման հետ և կուլ են գնում ներքին անհանդուրժողականությանը, նրանց մոտ պայծառացման ու հավասարակշռության գամմա պետք է ստեղծել իր ուժերի նկատմամբ, խորը վստահություն, ատելության գաղափարի իսպառ ոչնչացում:
Բուժման առաջին միավորը պայծառ աչքերն են և լսելու ունակությունը: Վստահությունը փրկում է անգամ անհույս հիվանդին, նրան հանելով տանջալի գաղափարի ճիրաններից:
Յուրաքանչյուր հիվանդություն ունի իր բուսական բուժման ակտիվ էֆեկտիվությունը, եթե այն համակցվում է բազմագույն էներգիաներին, հիվանդը ստանում է կոմպլեքս բուժում:
Հիվանդությունը և ցավը փորձության ճանապարհի ռեալ դրսևորումներ են, մարդկային էության իրական պատկերի արձագանք:
– Դուք ուզում եք ասել, որ բժշկում եք նաև դեղաբույսերո՞վ:
– Յուրաքանչյուր հիվանդություն ունի իր բուսական բուժման ակտիվ էֆեկտիվությունը, եթե այն համակցվում է բազմագույն էներգիաներին, հիվանդը ստանում է կոմպլեքս բուժում:
Բուսական աշխարհի գաղտնիքները դրված են եղել որոշ մարդկանց վրա, որոնք աներևակայելի ուժ են ունեցել և թափանցելու կարողություն, որովհետև յուրաքանչյուր մարդ ունի բուսական աշխարհի հետ սերտ կապ և գաղտնագրային իմացական իմպուլս: Եթե տվյալ հիվանդն ընդունում է այդ իմացական իմպուլսը, նա կարող է ստանալ աներևակայելի արդյունք:
– Դուք ասում եք, որ մարդն ունի սերտ կապ բուսական աշխարհի հետ, արդյո՞ք թելադրանք ունեք, թե սերմը, որպես բույսի գոյության սկիզբ, ինչպիսի՞ ինֆորմացիա է կրում իր վրա:
– Յուրաքանչյուր երկրային սերմի մեջ դրված է երկնային գերագույն կամքի արտահայտությունը և տրոհման այն էներգիան, որ նյութը, անսահման թվով մասնիկների գոյացություն լինելով հանդերձ, ինֆորմացիոն առանձին ձև է, որը ենթարկվում է փոփոխության ջերմության, լույսի, նորմալ երկրային պայմանների յուրահատուկ ազդակներով, որովհետև յուրաքանչյուր սերմ ինքը շաղկապված էություն է մնացած բոլոր երկրային նյութերի մեջ, առանց որի չի կարող ոչինչ գոյատևել երկրի վրա:
– Շողեր, երկրի վրա կան նաև թունավոր սերմեր, բոլոր սերմերը միևնո՞ւյն ինֆորմացիան են կրում իրենց վրա:
– Ցանկացած սերմի մեջ դրված է սիրո ինֆորմացիա. առաջնային երկնային պլանով, դա կլինի ծաղկի սերմ, թե թունավոր որևէ խոտի գոյությունը հողի մեջ, որովհետև այնտեղ, որտեղ կա սերմի կոնկրետացված ինֆորմացիա, այնտեղ գոյություն ունի ազդեցության այն ոլորտները, որոնք գործում են երկրի վրա: Այսինքն, սերմը շարժման էներգիան է, նա շաղկապող օղակն է տիեզերքի և մարդու միջև:
Նա ինֆորմացիայի բացարձակ կրող ուժն է, որն իր մեջ պահպանում է այդ ինֆորմացիոն կամրջի դերը շրջապտույտի օրինաչափությամբ: Այսինքն` որպես սերմ, հետո որպես բույս, ապա հասունացած պտուղ: Եթե ճշգրտորեն է օգտագործվում պտուղը, դա արդեն հասուն օրգանիզմին բերում է կարգավորման յուրահատուկ պրոցես և իրատեսություն:
– Այսինքն, եթե մարդը ճիշտ իմանա, թե հատկապես որ պտուղը կամ դեղաբույսն է իրեն անհրաժեշտ, կարող է ձերբազատվել շատ հիվանդություններից:
– Այո, դա այդպես է, որովհետև սերմը, ընդգրկուն բիոէներգետիկ դաշտի պատկերային կոդ ունենալով, իր վրա կրում է մարդու օրգան-համակարգերի ողջ ինֆորմացիան, իր մեջ արտադրելով տվյալ հիվանդության հակաթույնը: Աճման ողջ ընթացքը աչքի առաջ ունենալով, պտուղը հասունանում է որպես լիակատար հիվանդության բալասան:
– Հետաքրքիր է իմանալ. ծառի կամ բույսի ո՞ր մասն է հատկապես ինֆորմացիա կրողը:
– Ինֆորմացիան իր վրա կրողը բույսի արմատներն են, արմատը տալիս է նաև անտեսանելի թարմություն: Օդի բաղադրությունը ծառի շրջակայքում բացարձակ ազդեցություն ունի տվյալ ծառը կամ բույսը խնամողի վրա: Յուրաքանչյուր սերմի մեջ դրված է ծլարձակման ժամանակը, հոտերի յուրահատկությունը, ծաղկի թերթիկների քանակը, նրա ձևավորման և պտղակալման օրինաչափությունը: Օրինաչափ զարգացման պայմաններում նրա բոլոր օրգանհամակարգերը (մարդկային օրինակով) գործում են անթերի: Պտուղը կրկնում է սերմի մեջ եղած ինֆորմացիայի հարմոնիան: Որքան պտուղը առողջ է, այնքան օգտակարության աստիճանը բարձր է տվյալ անհատի համար:
– Ինչպիսի՞ բնույթ ունի սերմի մեջ եղած ինֆորմացիան:
– Սերմի մեջ եղած ինֆորմացիան ունի տարածական բնույթ և հարաբերման հատկություն: Նրա հարաբերությունը հողի հետ բացում է սերմի այն գաղտնագրային իմպուլսը, որը պիտի դառնա թուփ կամ ծաղիկ, կամ էլ պտղատու ծառ: Նրա մեջ դրված կոդը գործում է այն պահին, երբ իրար հետ հարաբերության մեջ են մտնում սերմը, հողը, ջուրը և լույսի ճառագայթը: Սա սերմի հարմոնիան է, նրա գոյության հիմքը: Եթե նրանից պակասում է թեկուզ մեկ գործոն, սերմի կոդային համակարգը փակ է և փակ է հավերժորեն:
–Մեզ հայտնի է, որ բազմաթիվ հիվանդությունների պատճառը վախն է, Դուք կարո՞ղ եք որևէ դեղատոմս կամ խորհուրդ տալ նման դեպքում, երբ մարդը գտնվում է այդ իրավիճակում:
– Առաջին հերթին ասեմ, որ այն մարդը, որ ուժեղ ցնցումային մարմնական վախ է ապրում, անմիջապես ձեռքը դրեք կրծքավանդակին և երեք անգամ ուժեղ շնչեք, արտաշնչեք: Վախը` բացասական էներգիա է, որը մեծ արագությամբ պարուրում է ամբողջ մարմինը, խաթարում օրգանհամակարգերի աշխատանքը: Հնացած վախը, ցավոք, սրտի անդառնալի հետևանքներ է ունենում: Ուրեմն, առավել ուշադիր պիտի լինել այս երևույթին:
– Ինչպե՞ս եք Դուք կարողանում օգնել հիվանդներին նման դեպքում:
– Յուրաքանչյուր մարդ իր շուրջը ունի էներգետիկ թաղանթ` աուրա: Եթե տվյալ հիվանդի աուրայի վրա կա բացասական էներգիա, էներգետիկ հարվածներ, ապա նա կարող է ունենալ առանց որևէ լուրջ պատճառների անհաջողություններ, անհանգստություններ:
Շարունակելի
Մեդ-Պրակտիկ
21.04.2015
Հարգելի Մանան, բարև Ձեզ: Շողեր Ասմարյանի հեռախոսահամարն է. 010 77 29 41
Մանան
09.04.2015
Мацакян Айкасар
23.01.2012
Шноракалутюн, шат бан имацанк ев аскацанк Тикин Асмарян. Лернанцкум 2 ангам андипел енк, ес ишум ем дзер сеанснеры, шат кузенаи лсел дзер хорурднеры.
Կարդացեք նաև
Տարվա հովանավոր կենդանին անպայման ունենում է իր ազդեցությունը տարվա վրա՝ ուժեղացնելով որոշ ոլորտներ և թուլացնելով այլք։ 2016 թվականի խորհրդանիշը մեզ խոստանում է բազում դրական էմոցիաներ՝ գրեթե բոլոր գործերում...
ԽՈՅԵՐ
2015 թվականին, հատկապես դրա առաջին կեսին, Խոյերի համար առաջնային կլինեն կարիերան ու իրական կոչման փնտրտուքները: Հնարավոր...
Այծին համապատասխանում է Ին էներգիան՝ խաղաղության, ներդաշնակ գոյության ու հանգստության խորհրդանիշն է: Սրանք այս տարվա հիմնական տրամադրությունն են ստեղծում: 2015թ.-ը դա այն տարրն է, որում ինտելեկտուալ հնարավորությունները կգերազանցեն կոպիտ ուժին: Այդ պատճառով...
TakeMeBack.to կայքը ստեղծվել է՝ ցույց տալու համար, թե ինչ է կատարվել այն օրը, երբ Դուք ծնվել եք։ Դրա համար անհրաժեշտ է նշել ծննդյան օրը, ամիսը և տարին, գրում է...
Բուլղարացի աշխարհահռչակ պայծառատես Վանգայի մասին նորանոր լեգենդներ են ի հայտ գալիս անգամ նրա մահվանից 18 տարի անց: Կանխագուշակ Վանգային գործունեության շուրջ 55 տարիների ընթացքում այցելել է ավելի քան...
2014թ.-ը Կապույտ փայտե Ձիու տարին է: Ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ իրադարձություններ են մեզ սպասվում և ինչպե՞ս է հարկավոր այն դիմավորել...
Ռոադ Այլենդի հիվանդանոցի վիրաբույժները հաշվարկել են, որ սրտի վիրահատությունների հաջողությունը կախված է լուսնի շրջափուլից, գրում է The Daily Mail-ը...
Ամերիկացի վիրաբույժների նախորդ շաբաթ արած հայտարարությունը վկայում է, որ լիալուսինն, իրոք, ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա...
Խոյեր
2013 թ. ձմեռային ժամանակահատվածում հարկ է լրացնել վիտամինների պակասը: Օրվա սննդակարգում, ինչքան հնարավոր է, ավելացնել մրգերի և թարմ բանջարեղենի օգտագործումը...
Ըստ չինական օրացույցի, 2013 թվականը Սև ջրային օձի տարին է և տարվա գլխավոր խորհրդանիշը օձն է` փոփոխական, անկայուն: Օձի տարին իր իրավունքների մեջ կմտնի 2013թ-ի փետրվարի 10-ին և «կթագավորի» մինչև 2014-ի հունվարի 31-ը...
Ժամեր անց Վիշապին փոխարինելու կգա Օձը, որի նշանը չինական հորոսկոպի մեջ առանձնանում է իր յուրահատկությամբ: Արևմտյան Եվրոպայում օձը համարվում է խելքի և մտքի խորհրդանիշ, ուստի այդ տարում ծնված երեխաները սովորաբար առանձնանում են իրենց...
Օձի տարին մեզ չի տա այնքան էներգիա, որքան նախորդ` Վիշապի տարին: Դրա փոխարեն 2013 թ. մեզ կդարձնի ավելի զգույշ և շրջահայաց: Մենք կսկսենք ավելի շատ ժամանակ հատկացնել մեր առողջությանը, ավելի հետևողական լինել ինքներս մեր հանդեպ: Եվ դա մեզ կազատի շատ...
Բրիտանացի օդերևութաբանները կանխատեսում են, որ 2013թվականը կընդգրկվի եղանակային հետազոտությունների պատմության ընթացքում ամենատաք տարիների տասնյակում, որը հաշվվում է 1850թ.-ից սկսած, հայտնում է Взгляд-ը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն